Ադրբեջանի միացյալ ընդդիմության նիստում հինգշաբթի օրը ընդունվել է Ադրբեջանի Սահմանադրական դատարան ուղղված հայցը՝ սկսել նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնանկության գործընթաց:
Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հայտնել է, թե դիմումը հիմնավորված է նրանով, որ Ադրբեջանի նախագահը չի կատարում քաղաքացիների սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ապահովման գծով իր լիազորությունները:
Մասնավորապես, ըստ Ղամբարի, խոսքը խորհրդարանական ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի կոպիտ խախտումների եւ արտոնված հանրահավաքների մասնակիցների դեմ կիրառված բռնությունների մասին է:
Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, նախագահի պաշտոնանկության հարցը կարող է խորհրդարան ներկայացվել Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ՝ Գլխավոր դատարանի որոշման հիման վրա:
Պետության ղեկավարը կարող է ազատվել պաշտոնից խորհրդարանի որակյալ մեծամասնության՝ 95 ձայնով ընդունված որոշմամբ: