Կիրակի օրը Նոր Հաճընում կայացած ընտրություններով, ըստ նախնական արդյուքնների, առավել ձայներ է հավաքել անկուսակցական, «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ-ի արհկոմի նախագահի տեղակալ Գեւորգ Ավետիսյանը:
Առաջադրված հինգ թեկնածուներից Գեւորգ Ավետիսյանը ստացել է 2059 ձայն, երկրորդ տեղը զբաղեցրած Գագիկ Մաթեւոսյանը ստացել է 1996, իսկ ԱԺՄ-ական Անահիտ Աղոյանը՝ 939 ձայն: Մյուս երկու թեկնածուները՝ Պապիկ Վիրաբյանն ու Բորիս Թովմասյանը հավաքել են համապատասխանաբար 77 եւ 52 ձայն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ ընտրություններին 8622 ընտրողից մասնակցել է 5255-ը (64 տոկոսը), անվավեր է ճանաչվել 132 քվեաթերթիկ, իսկ անճշտությունների թիվը 4 է:
«Տեղամասեից մեկում հերթապահել եմ ամբողջ օրը եւ կարող եմ ասել, որ լուրջ խախտումներ չեն արձանագրվել, ընտրությունները բավականին լավ էին ընթանում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւը:
Հոկտեմբերի 9-ին կայացած քվեարկության արդյունքում Նոր Հաճընի քաղաքապետի պաշտոնում վերընտվել էր Արմեն Քեշիշյանը, ով ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ՝ սեպտեմբերի 24-ին «Էլեկտրական ցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանի սպանության մեղադրանքով:
Քեշիշյանը ստացել էր քվեարկության մասնակցած ընտրողների շուրջ կեսի կողմ ձայները: Սա առաջին դեպքն էր Հայաստանում, երբ ընտրվել էր կալանքի տակ գտնվող անձը: Ընտրատարածքային հանձնաժողովը, սակայն, ընտրությունների արդյունքները անվավեր էր ճանաչել եւ նոր քվեարկություն նշանակել:
Աստղիկ Բեդեւյան