Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը հայտարարել է, թե որպես միջազգային կազմակերպություն՝ ՎՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) հիմնադիր փաստաթղթերը պատրաստ են լինելու արդեն այս ամիս:
«Մենք մի շարք կարեւոր որոշումներ ենք ընդունել, որպեսզի կատարենք մեր նախագահների հանձնարարությունը՝ ՎՈւԱՄ-ը դարձնել լիարժեք միջազգային տարածաշրջանային կազմակերպություն», - ըստ «Ինտերֆաքս»-ի, Լյուբլյանայում ՎՈւԱՄ կազմակերպության արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել է Տարասյուկը:
Տարասյուկի խոսքերով, փաստաթղթերի փաթեթը ներկայացվելու է ՎՈւԱՄ արտգործնախարարների խորհրդի քննարկմանը, որից հետո՝ ՎՈւԱՄ գագաթնաժողովի քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության բոլոր անդամ պետությունների արտգործնախարարները, ովքեր Սլովենիայի մայրաքաղաքում մասնակցում էին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 13-րդ նիստին: