Բաթումիի քաղաքային դատարանը երկուշաբթի օրը բավարարել է Վրաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեին ձերբակալելու սանկցիա տալու հայցը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը Վրաստանի Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Աբաշիձեին ներկայացվել է պաշտոնը չարաշահելու, պետական ու մասնավոր ունեցվածք յուրացնելու մեղադրանք:
«Ասլան Աբաշիձեն անձեռնմխելիության երաշխիքներ էր ստացել Վրաստանի նախագահից: Դատախազության հայցից հետո այդ երաշխիքները հօդս ցնդեցին», - հայտարարել է Աբաշիձեի շահերը ներկայացնող իրավաբան Շալվա Շավգուլիձեն: - «Կամ դատախազությունը բանի տեղ չի դնում նախագահի խոստումը, կամ նախագահը վերանայել է իր դիրքորոշումը: Երկու դեպքում էլ սա Վրաստանի բարձրագույն իշխանություններին վայել վարքագիծ չէ»: