Այսօր Երեւանում բացվեց փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը նվիրված երկօրյա միջազգային համաժողով, որը կազմակերպվել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) աջակցությամբ:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տեղեկացմամբ, հավաքի 70 մասնակիցների թվում են Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ այլ երկրների ներկայացուցիչներ:
«Որպեսզի բիզնեսը ծաղկի, իսկ գործարարները վստահ լինեն իրենց գործի հանդեպ, հարկավոր է իրագործել պատշաճ տնտեսական քաղաքականություն, զարգացնել համապատասխան կառույցները եւ մշակել օրենսդրություն», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնտեսական եւ բնապահպանական հարցերի պատասխանատու Ժանետ Կլյոտցերը:
Արմեն Դուլյան, Պրահա