Վկայակոչելով այս շաբաթ անցկացված հարցման արդյունքները, վրացական «Ռեզոնանսի» թերթը հաղորդում է, որ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային այսօր, ապա Վրաստանի ընտրողների մեկ երրորդը իր ձայնը կտար Սալոմե Զուրաբիշվիլիին եւ նրա ղեկավարած շարժման անդամներին:
Վրաստանի նախկին արտգործնախարարը դեռեւս չի գրանցել իր շարժումը, առավել եւս՝ կուսակցությունը, սակայն արդեն հայտարարել է, որ դա լինելու է ընդդիմադիր առաջկողմյան կուսակցություն, որը մասնակցելու է 2008 թվականի խորհրդարանական եւ 2009 թվականի նախագահական ընտրություններին:
«Մենք աշխատելու ենք հանրության հետ, որպեսզի երկրի կառուցման խնդրում հանրությունը կարողանա ունենալ իրեն արժանի դերակատարություն», - հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին իր անունը կրող շարժման կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ՝ ավելացնելով, որ գործող իշխանությունները «փաստացի անտեսում են ժողովրդի կարծիքը»:
Իշխող կուսակցության ներկայացուցիչներն առայժմ չեն անհանգստանում՝ համարելով, որ Զուրաբիշվիլին ձայներ կխլի մյուս ընդդիմադիր կուսակցություններից, բայց ոչ՝ նախագահ Սահակաշվիլու գլխավորած կուսակցությունից:
Այդուհանդերձ, անտեսել այդ քաղաքական սպառնալիքը չի կարելի: Մեկնաբանները միաշանշանակ չեն պատասխանում ամենակարեւոր հարցերից մեկին՝ ինչո՞ւ նախագահ Սահակաշվիլին պաշտոնազրկեց իր ամենահեղինակավոր դաշնակիցներից մեկին:
Ոմանք համարում են, որ հավակնոտ նախագահը չհանդուրժեց իր քաղաքականության քննադատությունը: Մյուսները գտնում են, որ վճռորոշը վրացական քաղաքականությունում մեկ այլ ազդեցիկ տիկնոջ՝ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ Զուրաբիշվիլու տարաձայնություններն էին:
Սակայն կան նաեւ այնպիսիք, ովքեր համոզված են, թե այս ամենը խաղ է. չափազանց բարձր վարկանիշ ունեցող Սահակաշվիլիին քննադատում են Վրաստանում ընդդիմության փաստացի բացակայության համար, եւ Միխեիլ Սահակաշվիլին որոշել է ստեղծել իր ընդդիմությունը՝ վստահելով այդ պատասխանատու խնդրի լուծումը իրեն հավատարիմ եւ երկրի ներսում ու դրսում իրական հեղինակություն վայելող Սալոմե Զուրաբիշվիլիին:
Արմեն Դիլանյան, Պրահա