Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնին առաջադրել է Ռոս Ուիլսոնի թեկնածությունը: Մինչեւ 2003 թվականը Ռոս Ուիլսոնը եղել է Միացյալ Նահանգների դեսպանը Ադրբեջանում:
Վերլուծաբանները փաստում են, որ Ուիլսոնի պաշտոնավարության օրոք Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները սերտացել են՝ սկսվել է Բաքու - Ջեյհան նավթատարի շինարարությունը, Ջորջ Բուշը սառեցրել է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը, որով արգելվում էր կառավարական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ Հայաստանը շրջափակելու պատճառով:
Նախագահ Իլհամ Ալիեւը Ուիլսոնին պարգեւատրել է Պատվո շքանշանով, որին մինչ այդ չէր արժանացել որեւէ դեսպան: Ուիլսոնը նաեւ եղել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի հատուկ խորհրդական նորանկախ պետությունների հարցերով:
Ուիլսոնի թեկնածությունը պետք է հաստատվի ամերիկյան Սենատի կողմից:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը պնդում է, որ Թուրքիայում ներկա դեսպան Էրիկ Էդելմանը կարող է նշանակվել ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի աշխատակազմի ղեկավար:
Արմեն Դուլյան, Պրահա