Միացյալ Նահանգները ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հոկտեմբերի 25-ի հայտարարությունը, թե Ադրբեջանի իշխանությունները իրականացնելու են նոր միջոցառումներ՝ առավել ազնիվ ու թափանցիկ անցկացնելու նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունները:
Պետքարտուղարության խոսնակ Շոն ՄքՔորմակի տարածած հայտարարությունը Ալիեւի՝ «Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հետ կապված հրատապ միջոցառումների մասին» կարգադրությունից առանձնացնում է ընտրացուցակները ճշտելուն, ընտրողների ինքնությունը հաստատող փաստաթղթերին եւ ընտրողների մատները անգույն թանաքով նշելուն վերաբերող միջոցառումները:
«Միացյալ Նահանգները հորդորում է Ադրբեջանի իշխանություններին հնարավորինս արագ իրականացնել այդ միջոցառումերը, ինչպես նաեւ մարդկանց թույլ տալ օգտվել խաղաղ հավաքներ անցկացնելու իրենց իրավունքից», - ասված է հայտարարության մեջ: - «Կոչ ենք անում բոլոր քաղաքական ակտիվիստներին օգտագործել ի հայտ եկած ժողովրդավարական հնարավորությունները՝ միջազգային չափանիշերին համապատասխանող ընտրություններ անցկացնելու համար»: