Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ:
Իլհամ Ալիեւի աշխատակազմից «Ռեգնում» գործակալության փոխանցել են, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը Վրաստանի նախագահն է եղել:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախագահները գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ կապերի զարգացման կապակցությամբ:
Վրաստանի նախագահը հետաքրքրվել է վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններով: Ի պատասխան Ադրբեջանի նախագահը անդրադարձել է միջոցներին, որոնք այդ կապակցությամբ ձեռնարկվել են Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման, պետականության դեմ ուղղված անօրինական, հանցավոր գործողությունները վճռականորեն կանխելու ուղղությամբ: Իլհամ Ալիեւը ավելացրել է, որ երկրում լուրջ քայլեր են ձեռնարկվում կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու ուղղությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները կարծիքներ են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: