Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ռուսաստանիցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «սուտ» է որակել ադրբեջանական լրատվամիջոցներում իրեն վերագրվող հայտարարությունը, թե հնարավոր է, որ Մինսկի խմբի որոշ լիազորություններ փոխանցվեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ):
«Ես այդպիսի բան չեմ ասել», - day.az-ի փոխանցմամբ, հայտարարել է Մերզլյակովը: Նրա խոսքերով, այդ տեղեկատվությունը տարածվել է սեպտեմբերին Փարիզում կայացած ԵԽԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովի նիստից հետո:
«Այդ նիստի իմ ելույթում ես նման բան չեմ ասել: Չեմ հասկանում, թե որտեղից են ադրբեջանցի լրագրողները նման տեղեկատվություն վերցրել», - տարակուսել է ռուսաստանցի դիվանագետը: