Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյանը չի բացառում վերադարձը «մեծ քաղաքականություն»


Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը, ում մամուլի որոշ հրապարակումներում անվանում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ, երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գերադասեց չպատասխանել դրան վերաբերող հարցին՝ մեկնաբանության իրավունքը թողնելով լրագրողներին:

Իսկ ահա «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կա՞ արդյոք ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն, նախարարը պատասխանեց. - «Մեկ-մեկ Ազգային ժողովում, երբ ներկայացնում ենք օրենքները, եւ հանդիպում ես տարբեր քննարկումների, նաեւ որոշ պոպուլիստական դրսեւորումների, անկեղծ ցանկություն է առաջանում եւ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու»:

«Բայց, կարծում եմ, առաջիկա տարիները ամեն ինչ իրենց տեղը կդնեն», - շարունակեց Աղվան Վարդանյանը: - «Ես կարծում եմ, որ մեր երկիրը կարեւորագույն փուլերի մեջ է հիմա՝ նախ հանրաքվեն, հետո 2007 թվականին Ազգային ժողովի ընտրություններ, ապա նախագահական ընտրություններ: Կարծում եմ, որ ակտիվ մասնակցություն այդ ամեն ինչին կունենամ: Հետագան արդեն ցույց կտա»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG