Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Ախալքալակում անհայտ անձանց կողմից շենքերի պատերին փակցվել են ռուսերենով տպագրված թռուցիկներ, որոնք ստորագրել է «Ախալցիխեի ազատագրման բրիգադա» մինչեւ օրս անհայտ կազմակերպությունը:
Ինչպես հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, թռուցիների վրա կա նաեւ Թուրքիայի զինանշանը (կիսալուսին եւ աստղ)։
Թռուցիկներում Ախալցխայի հայ բնակչությանը հրամայվում է անհապաղ դատարկել շրջանը եւ «գնալ Հայաստան, Ռուսաստան, Ամերիկա եւ այլն»։
«Հակառակ դեպքում, դուք կենթարկվեք կոտորածի, ինչպես ձեր նախնիները կոտորվեցին 15 թվականին», - սպառնում են հեղինակները։
Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, ինչպես նաեւ Ախալքալակի բնակիչներից շատերը կարծիք են հայտնել, որ սա տարածաշրջանի հայ բնակչությանը ահաբեկելու, նրան հունից հանելու հերթական փորձ է, քանի որ իրավիճակի անտեղի սրումը չի բխում ո'չ վրաց, ո'չ էլ հայ ազգաբնակչության շահերից։
Այս կապակցությամբ այսօր Ախալքալակի շրջանային ժողովը իր լիագումար նիստին հրավիրել էր շրջանի ուժային կառույցների ղեկավարներին (դատախազություն, ոստիկանություն եւ պետանվտանգություն)՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։
Ժողովը նշված ծառայությունների ղեկավարներին պարտավորեցրել է պարզել թռուցիկներ տարածողների իսկությունը եւ առաջիկա օրերին ժողովրդի առաջ հանդես գալ հայտարարությամբ։
Թեեւ սպառալիքը ուղղված է Ախալցխայի հայությանը, մինչեւ հոկտեմբերի 12-ի կեսօրը այս թռուցիկները չեն հայտնվել ո'չ Ախալցխայում եւ ո'չ էլ Նինոծմինդայում։