Ծանր հանցագործությունների գծով դատարանը շաբաթավերջին դավաճանության եւ դասալքության մեջ մեղավոր է ճանաչել 3 արդբեջանցի զինծառայողների՝ նրանց տադապարտելով երկարատեւ ազատազրկման:
Ադրբեջանցի զինծառայողներ Խայալ Աբդուլաեւը, Հիքմեթ Թագիեւը եւ Ռուսլան Բակիրովը, ըստ մեղադրական եզրակացության, հայկական կողմն էին անցել փետրվարի 15-ին: Մայիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների որոշմամբ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի աջակցությամբ, նրանք որպես ռազմագերիներ հանձնվել էին Ադրբեջանին: Իսկ մայիսի 8-ին արդեն զինծառայողները ձերբակալվել էին:
Օգոստոսի 25-ին սկսված դատավարությունը փակ է եղել: