Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի օրը ընդունել է ամերիկացի հայտնի գործարար, «Հանթսման» կորպորացիայի նախագահ Ջոն Միիդ Հանթսմանին եւ նա հետ Հայաստան ժամանած «Շհարպ ընդ Ասոշիեյտս» ընկերության սեփականատեր Ջեյմս էդգար Շհարպին եւ «Ռյուդ, Մորգան ընդ Քուին» ընկերության սեփականատեր Ուեյն Ալիսոն Ռյուդին:
«Ուրախ եմ կրկին Հայաստանում լինելու առիթով», - ըստ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության, ասել է Ջոն Հանթսմանը եւ նշել, որ ցանկություն ունի որոշ ծրագրեր իրականացնել կրթության, առողջապահության ոլորտներում:
Նախագահ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ջոն Հանթսմանին, ով օգնության ձեռք մեկնեց Հայաստանի համար ամենածանր ժամանակներում՝ 1988 ավերիչ երկրաշարժից հետո:
Ռոբերտ Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը կշարունակվի եւ գործարարի մտահաղացումները իրականություն կդառնան՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել նրա գործունեությանը: