Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը ընդունում է ԱՊՀ-ում ամերիկյան շահերի օրինականությունը»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանը ընդունում է ԱՊՀ-ում ամերիկյան շահերի օրինականությունը, սակայն ցանկանում է, որ դրանց իրագործման մեթոդները լինեն«հասկանալի եւ թափանցիկ»:

«Մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները հետխորհրդային տարածքում ունեն օրինական շահեր՝ ինչպես ահաբեկչության դեմ պայքարի, այնպես էլ էներգակիրների մատչելիության առումով», - ըստ «ՌԻԱ-Նովոստի»-ի, ելույթ ունենալով Սթրաթֆորդի համալսարանում, ասել է Լավրովը:

Արտգործնախարարը նաեւ նշել է, որ այդ թեման քննարկվել է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի Վաշինգտոնում անցած շաբաթ կայացած հանդիպման ժամանակ:

«Բոլորի համար ակնհայտ է, որ ժողովրդավարական զարգացումը հետխորհրդային տարածքում անհնար է առանց Ռուսաստանի եւ շրջանցելով Ռուսաստանը», - հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG