Կառավարության նիստում, որն այսօր վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կարելի է ասել, բավարարվեց Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականատեր «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգ» ընկերության դիմումը, որով վերջինս թույլտվություն է խնդրել ցանցերը վաճառել ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ ընկերությանը:
«Եռօրյա ժամկետ է տրվել Էներգետիկայի նախարարությանը՝ շահագրգիռ կողմերի հետ բանակցել որոշման նախագծում պարտավորությունների հետ կապված որոշ խնդիրների շուրջ՝ դրանք հստակեցնելու եւ նախագծում ամրագրելու նպատակով եւ բանակցություններում համաձայնության չգալու դեպքում՝ որոշման նախագիծը համարել չընդունված», - ասված է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:
Նիստից հետո իրավասու պաշտոնյաները հրաժարվեցին հստակեցնել, թե ինչ որոշման նախագծի եւ ինչ պարտավորությունների մասին է խոսքը:
Չի բացառվում, որ խոսքը ներդրումային պարտավորությունների եւ առկա պարտքերի մասին է: Չի բացառվում նաեւ, որ կա ցանցերի բաժնետոմսերի գնահատման խնդիր: Նախկինում, հիշեցնենք, հայտարարվել էր, թե անցած ամռանը «Միդլենդ»-ը ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ձեռնարկությանը՝ «Ինտերէներգո»-ին փոխանցել էր միայն ցանցերի կառավարման իրավունքը: ՌԱՕ - ԵԷՍ-ը, մինչդեռ, իր տարեկան հաշվետվության մեջ հստակ գրել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարել է 73 միլիոն դոլար:
Հետագայում, երբ Հայաստանի միջազգային դոնորները բավական խիստ երագներով բացատրություններ պահանջեցին կատարված գործարքի վերաբերյալ, «Միդլենդ»-ը պնդեց, որ փոխանցել է սոսկ ցանցերի կառավարման իրավունքը:
Տպավորությունն է ստեղծվում, որ Հայաստանի միջազգային դոնորները մեղմել են իրենց դիրքորոշումը ցանցերի հարցում։ Օրերս այդ գործարքի շուրջ բավականին բարենպաստ հայտարարություն արեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը: Իսկ այսօր նույն ոգով հայտարարություն է տարածել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, որը իր աջակցությունն է առաջարկել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ցանցերի հետ կապված գործընթացը օրենքների շրջանակներում տանելու հարցում։
«Ուժեղ կարգավորող մարմնի կողմից որոշումների ընդունման թափանցիկ ու հետեւողական գործընթացն առանցքային է էներգիա սպառող-ների շահերը պաշտպանելու հարցում: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ուրախ կլինի շարունակելու աջակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ այլոց` ապահովելու այդ գործընթացի մշակումն ու իրականացումը», - ասված է հայտարարությունում: - «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շարունակելու է հետաքրքրությամբ հետեւել «Միդլենդ Ռիսորսիզ Հոլդինգ»-ի դիմումը գնահատելու ու դրան արձագանքելու գործընթացին, որն արդեն իսկ ընթացքի մեջ է»:
Ատոմ Մարգարյան