Հայաստանի կառավարության որոշմամբ, Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը իրականացնելու է իրանական «Սանիր» ընկերությունը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նաեւ հայտնել է, որ իրանական MAP ընկերությունը կավարտի Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարությունը:
Այսպիսով, ըստ «Ռեգնում»-ի, Հայաստանի կառավարությունը, փաստորեն, մերժել է «Ռուսաստանի միավորված էներգահամակարգեր» եւ «Գազպրոմ» ընկերություններին, որոնք մտադիր էին ստեղծել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարական կոնսորցիում, որին պետք է միանար Իրան - Հայաստան գազատարը:
Ռուսաստանյան էներգետիկայի առաջատար ընկերությունները մտավախություն ունեն, որ գազատարը կարող է օգտագործվել իրանական գազը դեպի Եվրոպա արտահանելու նպատակով: Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի շինարարության ծրագիրը իրականացնելու նպատակով ռուսաստանյան ընկերությունները պատրաստ էին 250 միլիոն դոլարի ներդրում կատարել:
Հիշեցնենք, որ Իրան - Հայաստան գազատարի առաջին՝ Մեղրի - Քաջարան հատվածի շինարարությունը իրականացվում է իրանական վարկի (30 միլիոն դոլար) հաշվին: Գազատարի կառուցումը պետք է ավարտվի մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը:
Անցած տարվա նոյեմբերին Իրանի եւ Հայաստանի՝ 20 տարի ժամկետով ստորագրված համաձայնագրով նախատեսվում է, որ առաջին փուլում Իրանը Հայաստանին մատակարելու է տարեկան 1,1 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ սկսած 2019 թվականից՝ տարեկան 2,3 միլիարդ: