Սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը կայցելի Բաքու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ Ալլահշուքյուր Փաշա-Զադեի հրավերով:
Ռուսաստանյան «Տրուդ» թերթի տեղեկացմամբ, Ալեքսի Երկրորդը պատարագ կմատուցի Բաքվի ռուսական եկեղեցիներից մեկում, կհանդիպի Ադրբեջանի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարների հետ:
Սա Ռուսաստանի հոգեւոր առաջնորդի երկրորդ այցելությունն է Ադրբեջան: Առաջին անգամ նա Բաքվում եղել է 2001 թվականի գարնանը:
Արմեն Դուլյան, Պրահա