Այս օրերին Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը Վաշինգտոնում այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցի:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Եկեղեցական խորհրդի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայ Առաքելական եկեղեցու Վաշինգտոնյան թեմի գործունեությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է առաջիկայում ԱՄՆ մայրաքաղաքում կառուցվելիք նոր եկեղեցու շինարարությունը, (շուրջ 8 մլն դոլար արժողությամբ), որի մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարի:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը նաեւ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացումներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ Sister Cities international միջազգային կազմակերպության ղեկավարության, ինչպես նաեւ Habitat for Humanity կազմակերպության փոխնախագահ Թոմաս Լերտ Ջոնսի, Եվրոպայի եւ Ասիայի վարչության տնօրեն Նեդ Քելլիի հետ: Այս վերջին հանդիպման ընթացքում քննարվել է Habitat for Humanity կազմակերպության ծրագրով անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու աջակցությանը առնչվող հարցեր: