Մատչելիության հղումներ

Հետաձգվել է Թուրքիայի արտգործնախարարի այցը Ադրբեջան


Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլի՝ սեպտեմբերին ակնկալվող այցը Բաքու հետաձգվել է անորոշ ժամանակով:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, դեսպանը նշել է, թե պատճառը Թուրքիայի արտգործնախարարի ծանրաբեռնվածությունն է:

«Աբդուլլա Գյուլը սեպտեմբերին այցելելու է Նյու Յորք, ինչպես նաեւ մասնակցելու է ՆԱՏՕ-ի շրջանակներում հանդիպումների», - նշել է դեսպան Մորալին՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 3-ին մեկնարկելու են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

«Արտգործնախարարը ակտիվ աշխատանք կծավալի եվրոպական կառույցներում թուրքական լոբբիի ձեւավորման ուղղությամբ», - ասել է դիվանագետը՝ ավելացնելով, թե Ադրբեջան կատարելիք այցը ոչ թե չեղյալ է հայտարարվել, ինչպես նշել են հաղորդել են լրատվամիջոցները, այլ հետաձգվել է:

«Այցը անպայման տեղ կունենա: Հավանաբար, Աբդուլլա Գյուլը Բաքու կժամանի հոկտեմբերին, ամենաուշը՝ նոյեմբերին», - ամփոփել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG