Մատչելիության հղումներ

Դեկտեմբերին Օրհան Փամուկը կկանգնի թուրքական դատարանի առջեւ


Ինչպես «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել է թուրք գրող Օրհան Փամուկի հրատարակիչը, աշխարհահռչակ գրողը Ստամբուլի դատարանի առջեւ կկանգնի դեկտեմբերի 16-ին:

Պատճառը Փամուկի`շվեյացարական «Տագես Անցայգեր»-ին անցած փետրվարին տված հարցազրույցն է, որում արձակագիրը նշել էր. - «Այս հողերի վրա սպանվել է մեկ միլիոն հայ եւ որեւէ մեկը բացի ինձանից չի համարձակվում խոսել այդ մասին»: Հարցազրույցի այս հատվածը թուրքական դատախազությունը որակել է որպես «թուրքական ինքնության հրապարակային նսեմացում»: Ըստ Թուրքիայի օրենքների, նման մեղադրանքով Փամուկը կարող է դատապարտվել վեց ամսից մինչեւ երեք տարվա ազատազրկման:

Օրհան Փամուկը ժամանակակից Թուրքիայի ամենահռչակավոր արձակագիրն է: Նրա գրչին են պատկանում եվրոպական առաջատար լեզուներով թարգմանված «Սեւ գիրք», «Ձյուն» վեպերը: Այս տարի Փամուկը դարձել է Գերմանիայի Գրահրատարակիչների ու գրավաճառների ընկերակցության մրցանակի դափնեկիր:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG