Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Մուրը միացել է Կոնգրեսում հայկական հարցերին սատարող խմբին


Ինչպես տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարը, ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերին սատարող խմբին միացել է Կանզաս նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Դենիս Մուրը՝ դառնալով խմբի 146-րդ անդամը:

«Ինձ համար մեծ պատիվ դառնալ Կոնգրեսում հայկական հարցերին սատարող խմբի անդամ եւ մասնակցել երկկուսակցական այս կառույցի աշխատանքներին: Հույս ունեմ համագործակցել այս կառույցի հետ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ կապերի խորացմանը աջակցելու գործում», - ասել է Մուրը:

Կանզաս նահանգից չորրորդ անգամ ընտրված Մուրը Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների եւ բյուջեի կոմիտեների անդամ է:

Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խումբը գործում է 1995 թվականից: Հանձնախմբի համանախագահներն են Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը: Իր գոյության տարիներին խումբը կարեւոր դեր է խաղացել Հայաստանին եւ Ղարաբաղին աջակցելու, հայանպաստ բազմաթիվ այլ հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG