«Հեղափոխության սպառնալիքը եւ Ղարաբաղը Ալիեւին շրջում են դեպի Մոսկվա», - բնորոշել է «Ազգ» թերթը Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի վարքագիծը: - «Իլհամ Ալիեւը, որն ընդամենը 1,5 տարի առաջ ընկալվում էր արեւմտամետ կողմնորոշմամբ նախագահ, այսօր կտրուկ շրջադարձ է արել դեպի Մոսկվա: Առնվազն 2 գործոն՝ ղարաբաղյան խնդիրը եւ «գունավոր հեղափոխության» վտանգը, Ադրբեջանի նախագահին ստիպում են վերանայել երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Սա, իհարկե, կարող է լինել ժամանակավոր, եւ Իլհամ Ալիեւը կշարունակի Ադրբեջանի տեղը տեսնել եվրատլանտյան կառույցներում, ԱՄՆ-ի կողքին»։ Թերթի մեկնաբանը չի բացառել, որ Ադրբեջանի նախագահը «նմանօրինակ հայտարարություններով ամերիկացիներին հասկացնում է, որ Ղարաբաղի հարցում գոհ չէ Վաշինգտոնի կեցվածքից եւ ավելին է ակնկալում»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Առավոտ»-ի հարցազրույցում «Արդարություն» դաշինքի՝ ԱԺ արտահերթ նստաշրջանին մասնակցելու, բայց սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելու որոշման կապակցությամբ ասել է. - «Դեռ այն ժամանակ, երբ դաշինքը պայման դրեց, որ խորհրդարան կվերադառնա միայն այն դեպքում, երբ սեղանին կդրվի նախագահի վստահության հարցը, այդպիսով իսկ դատապարտեց իրեն»: Թերթի զրուցակցի կարծիքով, սահմանադրական բարեփոխումների գործընթացից պարտված են դուրս գալու ե՛ւ կոալիցիան, ե՛ւ ընդդիմությունը, քանի որ «մեկը պատվեր է կատարում, մյուսը անձնավորված պայքար է տանում»: «Ոչ մի կողմը անկեղծ չէ իր ցանկություններում», - նկատել է Հարությունյանը:
«Հայկական ժամանակ»-ը այսօրվա խմբագրականում գործող ընդդիմության լիդերների վարքագծում սեփական սխալների գիտակցման եւ դրանցից հետեւություն անելու հիմքեր է ուրվագծել. - «ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանին Կենտրոնի թաղապետի թեկնածու առաջադրելու նախաձեռնությունը պատկանում է անձամբ Ստեփան Դեմիրճյանին, եւ այս առաջարկությունը ստիպում է մտածել, որ Դեմիրճյանը որոշակի հետեւություններ է արել իր անցած քաղաքական ուղու սխալներից, իսկ տվյալ դեպքում դժվարը սկիզբն է»: Ընդհանրացնելով՝ թերթը նկատել է, թե «ի վերջո, այդ սխալներից անհրաժեշտ հետեւություն անելը ընդդիմության լիդերներին հնարավորություն կտա ձերբազատվել անփորձ, սկսնակ քաղաքական գործիչների իմիջից եւ այդպիսին լինելու իրականությունից, ինչը կնշանակի նոր եւ բավական լուրջ փուլ նրանց քաղաքական եւ Հայաստանի ներքաղաքական կյանքում»:
Նույն թերթը այսօր գրել է, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոալիցիայի եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս օգտակար խորհուրդներ է տվել, թե ինչպես սանձել ընդդիմությանը: Վան դեր Լինդենն ասել է, որ իշխանություններն առաջիկայում պետք է որոշակի ժեստեր անեն ընդդիմությանը, մասնավորապես՝ վերաբացեն «Ա1+»-ը, թույլ տան, որ որոշ համայնքներում ընտրվեն ընդդիմության ներկայացուցիչներ եւ նախընտրելի է՝ կին ներկայացուցիչներ, ինչը Եվրախորհուրդը անվերապահորեն կողջունի: Ըստ թերթի, Վան դեր Լինդենը նաեւ խորհուրդ է տվել ընթացք տալ 2003-ի համապետական ընտրություններից հետո ընտրակեղծիքների փաստերի առնչությամբ հարուցված քրեական գործերին ու հետամուտ լինել դրանք մինչեւ վերջ բացահայտելուն եւ ընտրակեղծարարներին պատժելուն:
«168 ժամ» շաբաթաթերթը, վկայակոչելով նախագահի աշխատակազմի իրազեկ աղբյուրը, այսօր տեղեկացնում է, թե նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, շարունակելով իր կուսակցականաստեղծ գործունեությունը, վերջերս հանդիպել է Շավարշ Քոչարյանին եւ Վիգեն Խաչատրյանին, որոնց հետ վաղեմի ջերմ հարաբերություններ ունի, եւ առաջարկել է անդամագրվել իր նորաստեղծ կուսակցությանը։ Ըստ նույն աղբյուրի, Շավարշ Քոչարյանը, թերթին հասկանալի պատճառներով, մերժել է, թեեւ չի բացառել համագործակցությունը նոր ստեղծվող կուսակցության հետ: Իսկ Վիգեն Խաչատրյանն առայժմ որեւէ կոնկրետ պատասխան չի տվել։
«168 ժամ»-ը նաեւ փոխանցում է, թե Կենտրոնական բանկը երեկ դոլարի փոխարժեքի աճը մեղմելու նպատակով 800 հազար դոլար է վաճառել միջբանկային շուկայում։ Ընդ որում, ըստ թերթի, Կենտրոնական բանկը նախատեսել էր վաճառել 3 միլիոն դոլար, սակայն բանկերը հրաժարվել են Կենտրոնական բանկի առաջարկած գնով դոլար գնել։ Թերթը նկատում է, թե Կենտրոնական բանկը ցանկանում է ցույց տալ, թե մտահոգված է փոխարժեքի շուկայում տեղի ունեցող գործընթացներով, եւ ինչ-որ քայլեր է ձեռնարկում, այն դեպքում, երբ դոլարի արժեզրկման ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը աջ ու ձախ հայտարարում էր, թե Կենտրոնական բանկը իրավունք չունի միջամտել արտարժույթի շուկային: «Պարզապես, դոլարի արժեզրկման ժամանակ օրական մի քանի հարյուր դրամով նվազում էին շարքային քաղաքացիների եկամուտները, իսկ դրամի արժեզրկումից օրական մի քանի հարյուր հազար դրամով իջնում են ներմուծողների գերշահույթները», - եզրակացրել է «168 ժամ»-ը։
Ատոմ Մարգարյան