Երեքշաբթի օրը Մոսկվայում կայանալու է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը հայտնել է, որ նիստի օրակարգը բավական հագեցած է եւ ներառում է 10 հարց, որոնցից կարեւորագույնը ԱՊՀ կառույցների բարեփոխման եւ կատարելագործման խնդիրն է:
Նիստի մասնակիցները քննարկելու են նաեւ այլ խնդիրների, որոնք վերաբերում են մարդասիրական, սոցիալական, առողջապահական եւ կրթական ոլորտներին:
Ակնկալվում է, որ ԱՊՀ արտգործնախարարների նիստում ընդունվելու է ուղերձ ԱՊՀ անդամ պետությունների ժողովուրդներին եւ միջազգային հանրությանը՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի ողբերգության 20-րդ տարելիցի առթիվ, ինչպես նաեւ 2006 թվականը ԱՊՀ տարի հայտարարելու մասին որոշումը:
Նիստին մասնակցելու նպատակով երկուշաբթի երեկոյան Մոսկվա է մեկնել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այսօր երեկոյան կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, իսկ օգոստոսի 24-ին՝ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի պաշտոնական կոնսուլտացիաները: