Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է արել Հայաստանի կառավարությանն ու ընդդիմությանը՝ համաձայնության գալ Սահմանադրության բարեփոխումների խնդրի շուրջ:
«Եթե Հայաստանը ձախողի սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ այո, դա հետեւանքներ կունենա Հայաստանի համար, եւ Հայաստանի նկատմամաբ պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ քննարկումներ ԵԽԽՎ-ում անպայման կլինեն», - իր այցի ամփոփիչ ասուլիսում այսօր հայտարարեց Եվրաոխորհրդի Խորհրդարանական վերաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը:
«Հայաստանը ինքն է դիմել Եվրախորհրդին՝ անդամության գործընթացում կարողանա այդ ամենը իրականացնելու, որպեսզի դառնա ավելի ժողովրդավարական, կառուցվածքները ավելի համապատասխենցի եվրոպական չափանիշներին», - նշեց նա:
ԵԽԽՎ նախագահը կոչ արեց ընդդիմությունը եւ իշխանություններին՝ շարունակել երկխոսությունը սահմանադրական բարեփոխումների շուրջ, եւ տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան դիրքորոշումները ավելի մոտեցնելու համար: Ռենե վան դեր Լինդենը նշեց, թե տպավորության է ստացել, թե «Հայաստանում առայժմ բավարար չափով երկխոսություն չի եղել»:
Ռենե վան դեր Լինենը նաեւ իր ափսոսանքը հայտնեց սահմանադրական փոփոխությունների տարբերակին «ոչ» ասելու եւ բովանդակային քննարկումներին չմասնակցելու՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի որոշման վերաբերյալ:
«Շատ ցավալի է, եթե դա ընդդիմության վերջնական տեսակետն է, քանի որ ընդդիմությունը զրկվում է իր ասելիքը սահմանադրության մեջ արտացոլելու հնարավորությունից», - նշեց Ռենե վան դեր Լինդենը:
ԵԽԽՎ նախագահը նաեւ հայտարարեց, որ պետք է գտնվեն ու պատժվեն ընտրությունների ժամանակ կեղծումներ կատարած անձինք: «Սա ոչ միայն Հայաստանի Սահմանադրության պահանջն է, այլեւ Եվրախորհրդի բոլոր անդամ պետությունների պարտականությունը», - ասաց Ռենե վան դեր Լինդենը:
Արմեն Զաքարյան