Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Սեյրան Շահսուվարյանը հաստատել է ադրբեջանցի ենթասպա Ռամիլ Խուդավերդիեւի գերման մասին լուրը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, գնդապետ Շահսուվարյանը հայտնել է, որ ճշտված տվյալներով ադրբեջանական բանակի ենթասպան «իրոք գերի է ընկել մոտ երկու շաբաթ առաջ»:
Այնինչ, չորեքշաբթի օրը Սեյրան Շահսուվարյանը հերքել էր օգոստոսի 3-ին Ռամիլ Խուդավերդիեւի գերի ընկնելու մասին ադրբեջանի լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը՝ հայտնելով «Արմինֆո» գործակալությանը, որ «այն չի համապատասխանում իրականությանը եւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է»:
Դրանից հետո, սակայն, Խուդավերդիեւի գերման փաստը հաստատել էին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի երեւանյան գրասնյակը՝ Բաքվի ԿԽՄԿ գրասենյակին ուղղված նամակում:
Ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ հաղորդում են, որ Ռամիլ Խուդավերդիեւը ներկայումս գտնվում է Երեւանի քննչական մեկուսարաններից մեկում: Ըստ «Թուրան» գործակալության, նրան այցելել են ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները, որոնք արդեն հասցրել են Բաքու փոխանցել Խուդավերդիեւի նամակը հարազատներին: