Գալիք հոկտեմբերին նախատեսված է Հնդկաստանի փոխնախագահի այցը Հայաստան, որը, Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Դիպակ Վոհրայի խոսքերով, «լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ գործակցությանը»:
Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիպակ Վոհրային երեքշաբթի օրը ընդունել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, գոհունակությամբ արձանագրելով հայ-հնդկական համագործակցության բարձր մակարդակը, Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ ակտիվ եւ արդյունավետ աշխատանքի համար: