Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը չորեքշաբթի օրը ողջունեցին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ջանքերն ու դրանք ընդունելու՝ Հայաստանի իշխանությունների կամքը՝ հույս հայտնելով, որ սահմանադրական հանրաքվեն գալիք աշնանը կանցկացվի հասարակական լայն փոխհամաձայնության պայմաններում:
Հայաստանի Սահմանադրության՝ առաջարկվող փոփոխություններին, ինչպես նաեւ այդ ուղղությամբ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի գործադրած ջանքերին էր նվիրված չորեքշաբթի օրը Երեւանում հրավիրված ասուլիսը, որին մասնակցում էին Եվրախորհրդի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան, Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Աբոթ֊-Ուոթը, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի Վլադիմիր Պրյախինը եւ ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին:
Հարցին, թե կա՞ երաշխիք, որ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հայաստանում ավելի քիչ ընտրակեղծիքներ կլինեն եւ չեն խախտվի մարդու իրավունքները, Միացյալ Նահանգների դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էնթոնի Գոդֆրին պատասխանեց. - «Երաշխիք չկա, որ ապագայում չեն լինի ընտրակեղծիքներ կամ իրավախախտումներ: Բայց Եվրախորհուրդն ասում է, որ ներկայիս նախագիծը մեկ քայլ առաջ է: Մենք աջակցում ենք, որ իրականացվի այդ քայլը»:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Աբոթ-Ուոթը, ով ասուլիսին Եվրամիության նախագահությունն էր ներկայացնում, նույն հարցի առիթով ասաց. - «Սա ձեր երկիրն է, սա ձեր Սահմանադրությունն է, դուք ինքներդ պիտի հետեւեք ու բողոքեք օրենքի խախտումների համար: Դա ձեր պատասխանատվությունն է. մենք դա ձեր փոխարեն չենք կարող անել»:
«Մենք որպես ընկեր հետեւում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, միաժամանակ ուզում ենք Եվրամիության հետ սերտ կապերի մեջ տեսնել», - ավելացրեց նա:
Սահմանադրության հանրաքվեի ժամանակ հնարավոր կեղծիքներին վերաբերող հարցին ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինն ասաց, որ դիտարկելու են քվեարկությունը, եւ կեղծիքներ լինելու դեպքում «այնպես չի, որ աչք են փակելու»:
Ընդդիմադիրներից ոմանք առայժմ ոչ հրապարակային տեսակետ են հայտնում, թե միջազգային հանրությունն այս փոփոխություններում աջակցում է Հայաստանի իշխանություններին՝ ակնկալելով Ղարաբաղի խնդրի արագ կարգավորման հարցում նրանց փոխզիջումները:
Էնթոնի Գոդֆրին այս առիթով ասաց, թե կուզենար լրագրողների ուշադրությունը բեւեռվել սահմանադրական բարեփոխումների վրա՝ առաջարկելով այլ խնդիրները, ինչպիսին հակամարտությունն է, չշաղկապել հանրաքվեի հետ:
«Սա Հայաստանի համար շանս է՝ իր խաղի կանոնները բարելավելու», - ասաց նա՝ նաեւ հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարությունը կնպաստի փոփոխությունների ակտիվ քննարկմանը, հասարակական փոխհամաձայնությանը հանրաքվեի հարցում եւ որ օգոստոսի վերջին Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանում հարցի քննարկմանը օրենսդիրները լրջորեն կընդունեն Եվրախորհրդի առաջարկությունները, ու «թե’ իշխանամետ, թե’ ընդդիմադիր կուսակցությունները կառուցողական բանավեճ կծավալեն»:
Ընդդիմության մասնակցության առիթով Թորդա Աբոթ֊-Ուոթն ասաց. - «Ինչպես Եվրախորհուրդը, մենք էլ կցանկանայինք, որ ընդդիմադիր բոլոր ուժերը ներգրավված լինեին այս խնդրի շուրջ քննարկումներում»:
Եվրախորհրդի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան
փոխանցեց Վենետիկի հանձնաժողովի հույսը, որ չնայած որոշ ոլորտներին առնչվող դրույթների փոփոխությունների հնարավորությանը, էական փոփոխություններ նախագծում (երկրորդ ընթերցմամբ ընդունելիս) չեն լինի:
Ռուզան Խաչատրյան
(Լուսանկարում՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Թորդա Աբոթ֊-Ուոթը:)