«Ադրբեջանը մտադիր է հակամարտության կարգավորումից հետո 26 միլիարդ դոլար ներդնել Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով», - հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւը:
Ինչպես այսօր տեղեկացնում է Բաքվում լույս տեսնող «Կասպիյ» թերթը, նախարարն ասել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետների օգնությամբ Ադրբեջանի կառավարությունը մշակել է «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնման ծրագիր, որը նախատեսում է Ղարաբաղի տնտեսական ներուժի օգտագործում եւ ենթակառուցվածքների վերագործարկում»:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ կարծիք էր հայտնել, թե «խաղաղության հասնելու շանսերը երբեք այսքան բարձր չեն եղել»:
Արմեն Դուլյան, Պրահա