Երկուշաբթի օրը Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի բանակցություններում, ի թիվս այլ խնդիրների, քննարկվել են նաեւ նավթագազային ոլորտում երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Մենք պատրաստ ենք Թուրքիայում կառուցել խոշոր ստորգետնյա գազապահեստարան, մասնակցել գազի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը, գազատարների շինարարությանը, որպեսզի մեր էներգակիրները Թուրքիայի տարածքով արտահանվեն երրորդ երկրներ, այդ թվում՝ Հարավային Եվրոպա: Պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը էլեկտրաէներգետկայի բնագավառում, օրինակ՝ Թուրքիայի տարածքով Իրաք էլեկտրաէներգիա մատակարարելու նպատակով», - «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
«Մենք պետք է «Կապույտ հոսք»-ը հասցնենք նախագծային հզորության՝ տարեկան 16 միլիարդ խորանարդ մետրի: Չենք բացառում նաեւ նոր գազատարների կառուցումը, ընդ որում՝ տարբեր ուղղություններով», - ասել է Վլադիմիր Պուտինը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը, իր հերթին, նշել է, որ «Կապույտ հոսք» նախագիծը պետք է ապագայում եւս զարգացում ստանա: «Հիմնական նպատակներից մեկը՝ գոյություն ունեցող գազատարի շարունակումն է Անկարայից մինչեւ Ջեյհան նավահանգիստ», - հայտարարել է Էրդողանը: