Մատչելիության հղումներ

Վրացի պատգամավորը պնդում է, թե իրեն ծեծի են ենթարկել հատուկ ծառայությունների աշխատակիցները


Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլին հայտարարել է, որ երեկ իրեն ծեծի ենթարկածները հատուկ ծառայության ներկայացուցիչներն են եղել:

Երեկ ցերեկը Թբիլիսիի կենտրոնում Գելաշվիլին դաժանաբար ծեծի է ենթարկվել դիմակավոր 8 անձանց կողմից, ինչի արդյունքում վնասվածքներ էր ստացել եւ այսօր բուժվելու է մեկնել Լիտվա, որտեղ տուն ունի:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, Գելաշվիլին պնդում է, որ իրեն ծեծողներից մեկը (ում ինքը ճանաչել է) Վրաստանի 7-րդ հատուկ ստորաբաժանման աշխատակից է:

Գործարար Գելաշվիլին վստահ է, որ հարձակումը կապված է իր շինարարական գործունեության հետ: Հավլաբար հայաշատ թաղամասում նա կառուցում է նախագահի նոր նստավայրը: Գելաշվիլին հայտնել է, որ պաշտոնյաները հայտարարում են, թե ինքը կառավարությանը պարտք է 2 միլիոն դոլար:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG