Մատչելիության հղումներ

Անդրես Հերկել. «Ադրբեջանում բնակչությունը վախենում է մասնակցել նույնիսկ «exit-poll»-ին»


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի կոմիտեի նախագահ Անդրես Հերկելը հայտարարել է, որ Ադրբեջանում բնակչությունը «վախենում է մասնակցել նույնիսկ «exit-poll»-ին:

«Շրջաններում նախընտրական իրավիճակը ավելի բարդ է, քան Բաքվում: Բնակչությունը վախենում է մասնակցել նույնիսկ «exit-poll»-ին: Մարդիկ վախենում են, որ այդպիսով հայտնի կդառնա, թե ում օգտին են իրենք քվեարկել ընտրությունների ժամանակ, եւ որ ընտրությունը թանկ կնստի իրենց վրա», - ANS-ին ասել է Անդրես Հերկելը:

Նա ասել է, որ անհրաժեշտ է մարդկաց ազատել այդ վախից: «Պետք է ազատվել հասարակությունում տիրող վախից: Սակայն այնտեղ, ուր առկա է քաղբանտարկյալների խնդիր, դա բավականին բարդ է», - նշել է ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի նախագահը՝ ավելացնելով, թե շրջաններ կատարած իր այցելությունից հետո քննարկել է ստեղծված իրավիճակը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG