Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը Ադրբեջանի ընդդիմության ղեկավարները հանդիպել են արեւմտյան մի քանի երկրների դեսպանների հետ: Կարծիքներ են փոխանակվել երկրում տիրող նախընտրական իրավիճակի, ինչպես նաեւ ընտրական օրենսդրությանն առնչվող հարցերի շուրջ:
Հանդիպմանը, day.az-ի տեղեկացմամբ, մասնակցել են Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի եւ Թուրքիայի դեսպանները: Ընդդիմությունը ներկայացրել են "YeS" դաշինքի հիմնադիրներից Էթիբար Մամեդովը, Ազգային միասնության շարժման առաջնորդ Լալա Շովքեթը, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, Դեմոկրատական կուսակցության ղեկավարներից Սարդար Ջալալօղլուն:
Հաղորդվում է նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու մասին: