Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին «Ժողովրդավարությո՞ւն, թե՞ երկերեսանիություն» վերնագրով ուշագրավ հոդված է տպագրել երկուշաբթի օրը «Վաշինգտոն Փոսթ» հեղինակավոր թերթը:
Ըստ թերթի, Ադրբեջանի դեպքում նախագահ Բուշի վարչակազմը կանգնել է աշխարհում ժողովրդավարական գործընթացներին աջակցելու եւ ԱՄՆ նավթային խոշոր ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու երկընտրանքի առջեւ:
Բուշի վարչակազմը փորձում է ստիպել նախագահին Իլհամ Ալիեւին՝ կատարել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու խոստումը: Այդ ճնշումը, սակայն, այնքան ուժեղ չէ, որ Ադբեջանի նախագահը հակվի դեպի բռնապետամետ Ռուսաստանը կամ Չինաստանը՝ հրաժարվելով Պենտագոնի եւ ամերիկյան նավթային ընկերությունների հետ համագործակցությունից:
Թերթի փոխանցմամբ, Ադրբեջանում առկա է բավական զարգացած ընդդիմություն եւ քաղաքացիական հասարակություն, որը փորձում է հետեւել Վրաստանի եւ Ուկրաինայի ժողովրդավարական շարժումների օրինակին. - «Ընդդիմությունը դաշինք է ստեղծել, ընտրել է իր գույնը (նարնջագույն) եւ միավորվել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պահանջի ներքո: Եթե ոչ՝ ընդդիմությունը պատրաստ է ժողովրդին փողոց դուրս գալու կոչ անել»:
«Մենք շատ կարեւոր դասեր ենք քաղել վրաստանցի եւ ուկրաինացի մեր գործընկերներից: Շատ ուշադիր ուսումնասիրում ենք խաղաղ ճանապարհով իշխանության հասնելու նրանց մեթոդները եւ փորձում գնալ նույն ճանապարհով», - «Վաշինգտոն Փոսթ»-ին ասել է Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Իսա Ղամբարը:
«Լավագույն՝ ընտրությունների ժողովրդավարական լինելու դեպքում Բուշի վարչակազմը ի դեմս Ալիեւի կստանա ուժեղացող դաշնակցի: Վատագույն դեպքում՝ նոյեմբերին նախագահ Բուշը ստիպված կլինի ընտրություն կատարել նավթի հաշվին հարստացած ավտոկրատների եւ աշխարհում ժողովրդավարություն հաստատելու իր խոստումը «սրտանց ընկալած» Ադրբեջանի ժողովրդավարամետ ընդդիմության միջեւ», - գրում է թերթը՝ եզրափակելով. - «Ամեն դեպքում, մինչեւ 2001 թվականը Վաշինգտոնի ուշադրությանը այնքան էլ չարժանացած ռազմավարական նշանակություն ունեցող մահմեդական այս երկիրը շատ շուտով կլինի բոլորի ուշադրության կենտրոնում»: