Մատչելիության հղումներ

Ուկրաինան որոշ դեպքերում վիզա չի պահանջելու ամերիկացիներից


Այսօրվանից Ուկրաինան վիզա չի պահանջելու այն ամերիկացիներից, ովքեր նախորդ այցելությունից հետո կես տարվա ընթացքում ոչ ավելի քան երեք ամսով կրկին այցելում են Ուկրաինա:

Նախագահ Վիկտոր 3ուչշենկոյի հրամանագրում ասվում է, որ դա արված է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ գործընկերությունը ամրապնդելու եւ երկկողմ շփումները դյուրացնելու համար:

Այս տարվա մայիսին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Միացյալ Նահանգները ամերիկյան վիզայի արժեքը ուկրաինացիների համար 165 դոլարից նվազեցրել է մինչեւ 100 դոլար:

Ողջ ամառվա ընթացքում Ուկրաինան վիզաներ չի պահանջելու Եվրամիության անդամ երկրների եւ Շվեյցարիայի քաղաքացիներից:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG