Մատչելիության հղումներ

Դատախազը 13 տարվա ազատազրկում է պահանջել լրտեսության մեջ մեղադրվողի համար


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ուրբաթ օրը պահանջել է 13 տարվա ազատազրկման դատապարտել Անդրեյ Մազիեւին, որը մեղադրվում է Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, դատախազը պնդել է, որ Մազիեւը սկսել է լրտեսել դեռեւս 1999 թվականին՝ տվյալներ հաղորդելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ղեկավարների եւ քաղաքական գործիչների մասին, լուսանկարել է տարբեր օբյեկտներ:

Մազիեւի պաշտպան Հակոբ Իսախանյանը նշել է, որ ինքը չի արդարացնում իր պաշտպանյալի գործողությունները, սակայն խնդրել է հաշվի առնել այն մեղմացուցիչ հանգամանքը, որ Մազիեւը պատրաստակամորեն համագործակցել է քննիչների հետ եւ նպաստել հանցագործության բացահայտմանը:

Դատավճիռը հրապարակվելու է հունիսի 28-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG