Հինգշաբթի օրը Կրասնոդարում կկայանա Ռուսաստանի ՆԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության ծառայության Միավորված կոլեգիայի 6-րդ նիստը: Կրասնոդար արդեն մեկնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը եւ Հայաստանի Ոստիկանության ծառայության պետ Հայկ Հարությունյանը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, մեկնաբանելով առաջիկա հանդիպումը, Ռաշիդ Նուրգալիեւը ընդգծել է «նոր մարտահրավերների եւ վտանգների պայմաններում սերտ համախմբման անհրաժշտությունը»:
«Միայն այդ ձեւով կարելի է ապահովել քաղաքացիների եւ պետությունների անվտանգությունը», - ավելացրել է ռուսաստանցի նախարարը::
Նուրգալիեւը տեղեկացրել է նաեւ, որ կոլեգիայի նիստում քննարկվելու են Ռուսաստանի եւ Հայաստանի իրավապահ մարմինների համագործակցության հետագա զարգացման, կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր: