«Գույք պարտքի դիմաց» գործարքով Ռուսաստանին փոխանցված հայաստանյան ձեռնարկությունների վերագործարկման նպատակով Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվելու է առանձին ենթահանձնաժողով:
«Մենք հայկական կողմին առաջարկել ենք, եւ արդեն ստացել ենք համաձայնությունը, մեր հանձնաժողովի շրջանակներում ստեղծել հատուկ ենթահանձնաժողով, որովհետեւ այդ հարցը պետք է լուծեն մասնագետները», - հանձնաժողովի՝ Մոսկվայում այսօր կայացած նիստի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւինիտը, ով նաեւ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է:
Հայաստանյան 5 ձեռնարկություններ 2003 թվականին 100 միլիոն դոլար պետական պարտքի դիմաց փոխանցվել էին Ռուսաստանին՝ բազմամիլիոնանոց ներդրումների ակնկալիքով: Մինչեւ այսօր, սակայն, դրանցից միայն Հրազդանի ՋԷԿ-ն է, որ գործում է շոշափելի արդյունավետությամբ: Իսկ «Մարս» գործարանը եւ երեք գիտահետազոտական ինստիտուտները հիմնականում կանգնած են:
Լեւիտնի խոսքերով, նիստում հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ ՍերԺ Սարգսյանի հետ քննարկվել է Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ 5-րդ բլոկի հարցը:
«Այսօր ճշտված հարցերից մեկը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի ճակատագիրն է», - ասաց նա: - «Եվ կարծում եմ, որ [հանձնաժողովի] հաջորդ նիստում, որը անցկացվելու է Հայաստանում, այդ հարցում վերջակետ կդնենք»:
Սերժ Սարգսյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, կարեւորեց էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներին առնչվող հարցերը:
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկու համանախագահները «արդյունավետ» բնութագրեցին այսօրվա նիստը:
Հայաստանի համար կարեւոր հարցերից է 1992 թվականից (աբխազական հակամարտության սկզբից) ի վեր ընդհատված Ռուսաստան – Հայաստան ուղիղ երկաթուղային կապի վերականգնումը: Այս կապացկությամբ Լեւիտինը ասաց, որ այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվելու է Թբիլիսիում հուլիսի 1-ին՝ հույս հայտնելով, որ «հարցը շուտով դրական լուծում կստանա»:
Ազա Բաբայան, Մոսկվա