Վաշինգտոնում երկուշաբթի օրը կայանալու է ԱՄՆ - Եվրամիություն գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսվում է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի հանդիպումը Եվրամիության գործող նախագահ, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ:
«Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ, գագաթնաժողովին նախատեսվում է քննարկել ազատության եւ ժողովրդավարության տարածման, ինչպես նաեւ անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հիմնախնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվելու Իրաքում, Աֆղանստանում եւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին:
Գագաթնաժողովը տեղի է ունենում Բրյուսելում կայանալիք Իրաքին նվիրված միջազգային կոնֆերանսի նախօրեին, որի ընթացքում Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ջանալու են ապացուցել, թե Իրաք ներխուժումից հետո ծագած տարաձայնություններն արդեն անցյալում են: