Ռուսաստանում վերջերս անցկացված հարցումների արդյունքներով, Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկրների տասնյակում զբաղեցնում է վերջին՝ տասներորդ տեղը: Հայաստանը Ռուսաստանի բարեկամ են համարել հարցված ռուսաստանցիների 9 տոկոսը:
Ռուսաստանի թիվ մեկ բարեկամը Բելառուսն է, որի օգտին է արտահայտվել հարցվածների 46 տոկոսը: Առաջին տասնյակի մեջ են նաեւ Գերմանիան, Ղազախստանը, Ուկրաինան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Բուլղարիան:
Իսկ Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների տասնյակը, ըստ հարցման արդյունքների, գլխավորում է Լատվիան՝ այդպես է կարծում հարցվածների գրեթե կեսը՝ 49 տոկոսը: Երկրորդ տեղում է Լիտվան, երրորդում՝ Վրաստանը:
Հարցումը մայիսին անցկացրել է 3ուրի Լեւադայի կենտրոնը:
Արմեն Դուլյան, Պրահա