Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը հինգշաբթի օրը հայտարարել է, թե հունիսի 9-ին Միլլի Մեջլիսը ստացել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ զեկուցող Գորան Լենմարկերի առաջարկները, որոնցից շատերի հետ Ադրբեջանը համաձայն չէ:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Իբրահիմովը ասել է, թե «Ադրբեջանը դժգոհ է որ Լենմարկերի զեկույցում նշված չէ ագրեսոր երկիրը»:
«Ադրբեջանի դիրքորոշումն այն էր, որ հուլիսի սկզբին Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ հանդիպման ընթացքում ընդունվեր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդունվածի պես մի բանաձեւ, որում Հայաստանը ճանաճվում է ագրեսոր, իսկ ինքահռչակ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները՝ անջատողական», - հայտարարել է Իբրաhիմովը՝ ավելացնելով, թե «զեկույցից երեւում է, որ ԵԱՀԿ-ն ձեռնպահ է մնում Ադրբեջանի հետ նույն դիրքորոշումn ունենալուց»: