Ուրուգվայի խորհրդարանում երեքշաբթի օրը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարվել է, թե ստորգարահավաք է սկսվում, որի նպատակն է խնդրել Եվրամիությունից՝ պահանջել Թուրքիային ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը որպես «մարդու իրավունքների ոտնահարման ծանրագույն դեպք»:
Նախաձեռնությունը «համաամերիկյան» է լինելու, քանի որ ստորագրահավաքը տեղի է ունենալու նաեւ Բրազիլիայում, Արգենտինայում եւ Պարագվայում: Նախաձեռնության հեղինակն է Ուրուգվայի խորհրդարանի առաջին հայազգի պատգամավորուհի Լիլիան Քեչիչյանը, դրան կաջակցեն Լատինական Ամերիկայի հայկական բոլոր կառույցները՝ անկախ իրենց միջեւ եղած տարաձայնություններից:
Նշված գործունեությանը ուշադիր հետեւում են Թուրքիայում: Մասնավորապես, Մոնդեվիեդեոյում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նոտա է ներկայացրել Ուրուգվայի արտգործնախարարությանը՝ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, «որոնք ծնունդ են առնում հայկական անհիմն պնդումների շնորհիվ եւ աջակցություն են ստանում Ուրուգվայի իշխանությունների կողմից»:
Ապրիլի 24-ին Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը ուղերձով դիմել էր հայ համայնքին, իսկ վերջերս Մոնտեվիդեոյում բացվել էր «հայ ժողովրդի ցեղասպանություն» անունը կրող հուշարձանը:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո