Եվրամիության Սահմանադրության հեղինակներից մեկը՝ Բելգիայի նախկին վարչապետ Ժան-Լյուկ Դեենը չի բացառում Եվրամիության ընդլայնման դադարեցումը՝ եթե ֆրանսիացիների նման Նիդեռլանդների քաղաքացիները եւս «ոչ» ասեն Եվրասահմանադրությանը հունիսի 1-ին կայանալիք հանրաքվեում:
«Իրոք, գոյություն ունի նոր անդամների ընդլայնման հարցում գործընթացի կտրուկ դադարեցման վտանգ, քանի որ նաեւ ընդլայնման հետ է կապված Եվրասահմանադրությունը մերժողների բացասական վերաբերմունքը», - «Սուար» թերթի հարցազրույցում նշել է Դեենը:
Թուրքական «Զաման» թերթը փոխանցում է, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկի Տայոմիոյան հայտարարել է, թե Եվրամիության Սահմանադրությանն իրենց «ոչ»-ով ֆրանսիացիներն առաջին հերթին մերժեցին Թուրքիային»:
«Ֆրանսիացիների «ոչ»-ը հետքընթաց քայլ է՝ Սահմանադրության շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցում», - ավելացրել է Ֆինլանդիայի արտգործնախարարը:
Իր հերթին, Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության (ՔԴՄ) նախագահ Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիության Սահմանադրության ընդունման հարցով Ֆրանսիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքը խոսում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում իր ղեկավարած կուսակցության ճիշտ դիրքորոշման մասին:
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, մինչդեռ, հայտարարել է, թե «Ֆրանսիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքը ոչ մի փոփոխություն չի կարող մտցնել Ռումինիայի՝ Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին»: