Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Արինչը հինգշաբթի օրը հայտարարել է, թե ԱՄՆ Կոնգրեսը պետք է թույլ չտա, որ քաղաքական քննարկումները ազդեն պատմական որոշումների կայացման վրա՝ կոչ անելով կոնգրեսականներին Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի սպանդը չճանաչել որպես ցեղասպանություն:
«Մենք սխալ ենք համարում, որ ԱՄՆ Կոնգրեսը ստիպողաբար հայտնվի պատմական հարցերի շուրջ որոշում կայացնելու իրավիճակում», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում հայտարարել է Արինչը:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսին ուղղված հայության կոչերին՝ հետեւել տարբեր երկրների օրինակին եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը,
Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նշել է, թե «անհրաժեշտ է հակազդել նման նեղմիտ փորձերին»՝ ավելացնելով, որ «Թուրքիան պատրաստ է հայերի սպանությունները հետաքննող հանձնաժողով ստեղծել»:
Բյուլենթ Արինչը անդրադարձել է նաեւ թուրք-ամերիկյան հարաբերություններին:
«Մեզ միավորողը շատ ավելի խոսուն է, քան այն՝ ինչ մեզ բաժանում է», - ասել է նա: