Շվեդիայում Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության հարցերով խորհրդաժողովին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Հայաստանը ներկայումս չէ բանակցում Մոսկվայի հետ ռուսաստանյան ռազմակայանները Վրաստանից Հայաստան տեղափոխելու վերաբերյալ:
«Այս պահին նման հարց չի քննարկվում, ոչինչ Վրաստանից Հայաստան չի տեղափոխվում: Բայց եթե նման որոշում կայացվի, դա կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի լուծելիք հարցը», - «Ռոյթեր» գործակալությանը ասել է Հայաստանի արտգործնախարարը:
«Ռուսաստանցի զինծառայողների տեղափոխումը Վրաստանից Հայաստան կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի սրմանը», - Մոսկվայում չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Ալեսքերովը նշել է, թե «Ադրբեջանը կտրականապես դեմ է այդ քայլին, եւ Ադրբեջանի խորհրդարանը կանի ամեն ինչ ռազմականների տեղակայումը Հայաստանում թույլ չտալու համար»:
Իսկ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը ադրբեջանական «Լիդեր TV» հեռուստաընկերությանը ասել է, թե խոսքը ընդամենը որոշ սարքավորումների, օրինակ՝ գեներատորների տեղափոխման մասին:
«Եթե դրանց կարիքը զգացվում է Գյումրիում, ապա ինչու Բաթումից տանել Ռուսաստան, այլ ոչ թե տեղափոխել Հայաստան», - ասել է ռուսաստանցի դիվանագետը: