Մատչելիության հղումներ

Վաղվա իրադարձությունները


Ազգային Ժողովում կշարունակվի ընթացիկ նստաշրջանի վերջին հերթական քառօրյան: Երեկոյան տեղի կունենա նստաշրջանի վերջին՝ պատգամավորներ ֊- կառավարություն հարցուպատասխանը:

Հրավիրվել է կառավարության հերթական նիստը՝ ավանդական հինգշաբթիի փոխարեն:

Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը «Փակագիծ» ակումբում խոսելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ:

Հայաստանի միջնակարգ դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»:

Երեւանում կավարտվի օտարատյացության դեմ պայքարին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 60 պատվիրակներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ այլն: Կազմակերպիչը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-֊ի հովանու ներքո:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հրավիրել է սեմինար՝ այսօր շահագործման հանձնվող Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղին առնչվող խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG