Մատչելիության հղումներ

Նամականիշերի համաշխարհային միությունը «անօրինական է համարում ԼՂՀ նամականիշերի թողարկումը»


«Նամականիշերի համաշխարհային միությունը (ՆՀՄ) անօրինական է համարում չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության կողմից փոստային նամականիշերի թողարկումը», - երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Աբասովը նշել է, թե «այն բանից հետո, երբ Ադրբեջանը դիմել է Նամականիշերի համաշխարհային միությանը՝ չճանաչված ԼՂՀ դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրանքով, տվյալ կազմակերպությունը հստակեցրել է իր դիրքորոշումը՝ հօգուտ Ադրբեջանի»:

Աբասովը նաեւ հայտնել է, թե ՆՄՀ գլխավոր տնօրեն Էդուարդ Դայանը տեղեկացրել է ամբողջ աշխարհի փոստային ծառայություններին, որ «ԼՂՀ նամականիշերի թողարկումը անօրինական է եւ անընդունելի»:

«ՆՄՀ-ն որոշել է, թե նման նախաձեռնությունները կարող են իրականացվել միայն Ադրբեջանի թույլտվությամբ», - նշել է Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG