Մատչելիության հղումներ

Ախալցխայի զորամասը լքած հայազգի զինվորները ծառայությունը կշարունակեն Գորիում


Մայիսի 2-ին Ախալցխայի վրացական զորամասը լքած ախալքալակցի հայ զինվորներին երկուշաբթի օրը տեղափոխել են Գորիի զորամաս:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, հաշվի առնելով ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, ախալքալակցի զինվորները, այնուամենայնիվ, հրաժարվել են ծառայել Ախալցխայի զորամասում, եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունը նրանց տեղափոխել է Գորիի զորամաս:

Ախալցխայում տեղակայված վրացական բանակի երրորդ բրիգադի 31-րդ գումարտակից 14 հայ զինվորներ, չհանդուրժելով իրենց նկատմամբ վրացի զինծառայողների կողմից կիրառվող բռնությունները, լքել էին իրենց զորամասը:

Հայ զինվորականների փախուստից հետո գործին միջամտել էին Վրաստանի ժողովրդական պաշտպանը, Ախալքալակի շրջանի ղեկավարությունը, զինվորների ծնողները: Արդյունքում Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնազրկել է դեպքի առաջին օրը «գործին անտեղյակ» երրորդ բրիգադի հրամանատար Նոդար Իվանիձեին եւ 31-րդ գումարտակի հրամանատար Զազա Չխեիձեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG