Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն իր բողոքն է արտահայտել Աբխազիա Բելառուսի պաշտոնական պատվիրակության այցի կապակցությամբ:
«Կավկազպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բելառուսի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորած պատվիրակությունը Սուխումիում կայացած հանդիպումների ընթացքում քննարկել է ավելի սերտ գործարար հարաբերություններ հաստատելու հեռանկարները: Քննարկումները շարունակելու նպատակով մոտ ապագայում ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչները կմեկնեն Մինսկ:
Բելառուսական պատվիրակության կազմում եղել են նաեւ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատակազմի ներկայացուցիչներ: Բուրջանաձեն ասել է, թե զարմանալի չէ, որ Բելառուսի ներկայացուցիչները եկել են սատարելու «անջատողականներին», քանի որ այդ երկրի իշխանությունները ընտրել են մի ուղի, որ «հակադրվում է քաղաքակիրթ հանրությանը»: