«Հայաստանը պատրաստ է վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջը Ադրբեջանի 7 գրավյալ տարածքները», - նման սենսացիոն հայտարարությամբ է երկուշաբթի օրը հանդես եկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ադրբեջանական «Azad Azerbaycan» հեռուստաընկերության հարցազրույցում Մամեդյարովը նշել է, թե խնդիրը քննարկվել է Վարշավայում Եվրախորհրդի գագաթնաժողովի նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:
«Մենք այժմ քննարկում ենք, թե որ տարածքներն են վերադարձվելու եւ երբ: Նրանք (հայերը) այժմ մտածում են ժամանակացույցի մասին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը, - «Հարցի լուծումը որոշակի ժամանակ կպահանջի, քանի որ անհրաժեշտ է լուծել ռազմական, ինչպես նաեւ փախստականների վերադարձի, տարածքների ականազերծման, հաղորդակցությունների վերականգնման խնդիրները»:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, Էլմար Մամեդյարովը հայտնել է, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի խաթարվի. - «Դա տեղի ժողովրդի որոշելիք հարցն է, սակայն մենք կարծում ենք, որ կարգավիճակի հարցը չպետք է նշանակի Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոփոխություն»:
Անդրադառնալով բանակցությունների ձեւաչափին, Մամեդյարովը նշել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների ցանկացած ձեւաչաձի՝ կարեւորը արդյունքն է: Ըստ նրա, որոշվել է բանակցությունները շարունակել Պրահայի գործընթացի շրջանակներում:
Արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, Հայաստանի արտգորնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը նշել է, թե «ոչինչ չի լսել նման համաձայնությունների մասին» ՝ ավելացնելով, թե «Մամեդյարովի հայտարարությունը կասկածահարույց է»: